Home » 2011 » Մարտ » 4 » Մոուրինյոն գոհ է մնացել Բենզեմայի խաղից
22:36
Մոուրինյոն գոհ է մնացել Բենզեմայի խաղից
Իսպանական Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն "Լա լիգայի" 26-րդ տուրի շրջանակներում "Մալագայի" հետ կայացած հանդիպման ավարտից հետո գովեստի խոսքեր է շռայլել "սերուցքայինների" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:
Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացի մարզչի գովեստի խոսքերը. "Բենզեման շատ է փոխվել ինչպես իր խաղով, այնպես էլ մտածելակերպով: Նա ամեն կերպ ցանկանում է գոլի հեղինակ դառնալ և յուրաքանչյուր խաղում առավելագույնին է ձգտում: Երբ ես նոր էի եկել Մադրիդ, նա դեռ կատարելագործվելու փուլում էր գտնվում: Նա ուժեղացել է ինչպես ֆիզիկապես, անպես էլ հոգեպես: "Մալագայի" հետ խաղում նա վատ չխաղաց, և ինձ դուր եկավ նրա տեղաշարժը խաղադաշտում":
Հիշեցնենք, որ այդ խաղում ֆրանսիացի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ ֆուտբոլային 7:0 հաշվով մադրիդցիների հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0