10:43 Մոուրինյոն հավատում է Պեպեի անկեղծությանը և... | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր հայտարարել է, որ "Արքայական թիմի" պորտուգալացի պաշտպան Պեպեն իր կողմից չի պատժվի` Իսպանիայի գավաթի շրջանականերում կայացած "Էլ Կլասսիկոյի" ժամանակ ցուցադրած կոպիտ խաղի համար: "Եթե Պեպեն հայտարարեր, որ դիտմամբ է Լեո Մեսսիի ձեռքը տրորել և անձամբ ինձ էլ ասեր այդ մասին, ապա ես հաստատ կպատժեի նրան: Բայց տղան ասել է, որ զղջում է իր պատահական արարքի համար, այնպես որ ամեն ինչ նորմալ է: Ես հավատում եմ նրան, իսկ եթե կան մարդիկ, ովքեր չեն հավատում, դա արդեն իրենց գործն է: Եթե հիշում եք, անցած տարի մի խաղացող (Խմբ. ակնարկում է Սերխիո Բուսկետսին) ժխտեց, որ խաղադաշտում ռասիտական արտահայտություն է արել, և նրան բոլորը հավատացին` այդ թվում և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները: Իսկ ի՞նչ տարբերություն կա այս երկու դեպքերի միջև",- ասել է Յուրահատուկը "Արքայական ակումբի" պաշտոնական կայքում` հավելելով, որ Պեպեն թիմի հետ կմեկնի թե "Ատլետիկի", թե "Բարսելոնայի" հետ խաղերին: | |
|
Total comments: 0 | |