Home » 2012 » Հունիս » 15 » Մոուրինյոն հավատում է պորտուգալացիների ուժին
10:33
Մոուրինյոն հավատում է պորտուգալացիների ուժին
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի մասնագետն այս օրերին գտնվում է Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ անձամբ է հետևում իր թիմի խաղացողների ու Պորտուգալիայի ազգային ընտրանու խաղերին: Երեկ Ժոզե Մոուրինյոն պատահականորեն հանդիպել իր հայրենակից մի քանի լրագրողների հետ և անկեղծորեն պատասխանել վերջիներիս հարցերին: "Այսօր Պորտուգալիան ոչ մեկից կախում չունի: Եթե մեր թիմը հաղթեց Հոլանդիային, ապա հաջորդ փուլը վստահորեն մերն է: Ես Պորտուգալիային համարում եմ այս առաջնության 2-3 լավագույն թիմերից մեկը, և վստահ եմ, որ ինչպես իմ հայրենակիցները, այնպես էլ հենց ես մի լավ կուրախանամ հուլիսի 1-ին` տոնելով Պորտուգալիայի հաղթանակը "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ",- ասել է Մադիդի "Ռեալի" գլխավոր մարզիչը A Bola պարբերականի թղթակցին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0