20:12 Մոուրինյոն իր հետ ԱՄՆ չի տարել "Ռեալի" 4 ֆուտբոլիստների | |
Ըստ հեղինակավոր Asscoaited Press լրատվական գործակալության՝ Մադրիդի "Ռեալի" աստղային գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն իր հետ ԱՄՆ չի տարել "սերուցքայինների" 4 ֆուտբոլիստների: Նրանց թվին են պատկանում ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան, իսպանացի կիսապաշտպաններ Սերխիո Կանալեսը և Պեդրո Լեոնը, ինչպես նաև Ռոյսթոն Դրենտեն: Մոուրինյոյի այս քայլը կարող ենք բացատրել միայն նրանով, որ վերջինս իր հույսը չի դնում այս ֆուտբոլիստների վրա և պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձերբազատվել նրանցից: Տեղեկացնենք, որ Մադրիդի "Ռեալն" արդեն գտնվում է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում:
| |
|
Total comments: 0 | |