Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում
մրցակցի հարկի տակ անդալուզյան "Սևիլիային" 6-2 հաշվով ջախջախելուց հետո Մադրիդի "Ռեալի"
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ չէր սպասում նման հաշվով
հաղթանակի: "Ես սպասում էի, որ մենք հաղթելու ենք և
գլխավորելու մրցաշարային աղյուսակը, սակայն չէի սպասում, որ հաշիվն այդքան
խոշոր կլինի: "Սևիլիայի" դեմ խաղալը միշտ էլ ծանր է, բայց մենք վերջին 17
հանդիպումներից 16-ը հաղթանակով ենք ավարտել և ոչ մի զարմանալի բան չկա, որ
կրկին հաղթեցինք: Այժմ թիմը լավ տրադրությամբ կգնա
հանգստի: Նախորդ շաբաթ ես երկրպագուներին խոստացել էի, որ մենք գլխավորելու
ենք մրցաշարային աղյուսակը և այսօր հաստատեցի խոսքերս",-48-ամյա
պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում "Արքայական ակումբի" պաշտոնական
կայքը:
|