Home » 2012 » Դեկտեմբեր » 3 » Մոուրինյոն կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո
15:53
Մոուրինյոն կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո
 Ինչպես հայտնում է իսպանական Marca հայտնի պարբերականը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս իսկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մադրիդյան ակումբը: Ակումբի ղեկավարությունը և թիմի մարզչական շտաբն այսօր հանդիպում են ունեցել, որի ընթացքում էլ որոշում է ընդունվել, ըստ որի աստղային համագործակցության վախճանն արդեն եկել է: Ըստ իսպանական աղբյուրի` "Արքայական ակումբի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը պորտուգալացու հետ նաև առանձնազրույց ունենալուց հետո հասկացել է, որ Ժոզե Մոուրինյոն չի կարող արդարացնել ակումբի ղեկավարության հետագա սպասելիքները և լավագույն լուծումը կլինի այն, որ գալիք մրցաշրջանում թիմն այլ մասնագետ մարզի:
    Թե ովքեր կլինեն "Ռեալը" մարզել ցանկացողների ցուցակում, այս պահին դժվար է ասել, սակայն արդեն այժմ շոշափվում է Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի անունը, ում վաղուց են սպասում Մադրիդում. ֆրանսիացու տաղանդի մեծ երկրպագուն է հատկապես Ֆլորենտինո Պերեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 636 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0