10:19 Մոուրինյոն կրկին դժգոհում է | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինյոն El Mundo հանդեսին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել
է, որ ֆուտբոլային աշխարհում կան մարզիչներ, որոնց, ի տարբերություն այլ
մասնագետների, ամեն ինչ թույլատրված է: Պորտուգալացի մարզչի խոսքերը
վերաբերվել են խոսքի ազատության իրավունքին, որն իր դեպքում միշտ խախտվել է. "Ինչպես ասել է
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ֆուտբոլիստները շատ տարբեր են, սակայն
տարբեր են նաև մարզիչները: Նրանցից ոմանք կարող են ասել այն ամենը, ինչ
ցանկանում են, իսկ մնացածը զրկված են այդ հնարավորությունից",-անկեղծորեն հայտարարել
է Մոուրինյոն:
| |
|
Total comments: 0 | |