Home » 2012 » Սեպտեմբեր » 30 » Մոուրինյոն կշարունակի վստահել առաջատարներին
10:49
Մոուրինյոն կշարունակի վստահել առաջատարներին
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն առաջվա պես շարունակում է վստահել իր թիմի առանցքային պաշտպան Սերխիո Ռամոսին և կիսապաշտպան Մեսութ Օզիլին: "Երբ Սերխիո Ռամոսն իր լավագույն մարզավիճակում է, հենց այն պաշտպանն է, ում ես ուզում եմ տեսնել թիմում: Նա առաջատարի հիանալի որակներ ունի, ուժեղ է և գրեթե երբեք չի զիջում մենապայքարներում: Վստահորեն, նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է: Իսկ Մեսութ Օզիլն էլ քրտնաջան աշխատում է մարզումներին, որպեսզի ապացուցի, որ արժանի է խաղալ թիմի հիմնական կազմում: Վերջիվերջո, միջին գծում մենք շատ խաղացողներ ունենք ու բոլորն էլ ցանկանում են խաղալ, այնպես որ մեծ մրցակցություն կա",- ասել է "Ռեալի" "Յուրահատուկ" մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0