Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » Մոուրինյոն մարտական է տրամադրված
13:09
Մոուրինյոն մարտական է տրամադրված

 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ, սկանդալային ու յուրահատուկ Ժոզե Մոուրինյոն երեկ Marca հանդեսի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վերջին երկու հանդիպումներում անհաջող ելույթներից հետո իր թիմում հոգեբանական մթնոլորտը չի փչացել: "Հիմա նույնիսկ ավելի հեշտ է տրամադրել ֆուտբոլիստներին, քան առաջ: Նման դեպքերում մոտիվացիան մեծանում է, հատկապես երբ մարդը պատասխանատու է: Մենք բոլորս լավատեսորեն ենք տրամադրված: Մեզ չեն գոհացնում բացասական արդյունքները և, բնականաբար, մենք ցանկանում ենք շուտափույթ կերպով դուրս գալ այս իրավիճակից: Վերջին շաբաթը մենք իսկապես վատ խաղացինք: Ես չեմ ցանկանում ոչինչ թաքցնել և չեմ վախենում այդ մասին ուղիղ խոսելուց: Սա մեզ համար ճգնաժամ չէ: Ճգնաժամը դա երեք շաբաթ վատ խաղալն է... Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ստեղծված իրավիճակը շատերին է ուրախացնում: Բայց այսօր մենք վերջ կտանք նրանց ուրախությանը",-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում օրաթերթը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0