Home » 2012 » Մայիս » 2 » Մոուրինյոն մեծ նպատակներ ունի
19:25
Մոուրինյոն մեծ նպատակներ ունի
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, լցված նոր մրցաշրջանի համար նախատեսված պլաններով, թիմի նախագահ Ֆլորենտիո Պերեսին խնդրել է կազմի յուրաքանչյուր դիրքի համար նոր ֆուտբոլիստ գնել։ Ըստ իսպանական AS պարբերականի ունեցած տեղեկությունների՝ պորտուգալացի մասնագետը մտադիր է գնել նախ լավ դարպասապահի, ով յուրաքանչյուր պահին կարող է լիարժեք փոխարինել թիմի հիմնական դարպասապահ և մադրիդցիների փրկարար Իկեր Կասիլյասին (Խմբ․ նշենք, որ մեր խմբագրությունը կարծում է, որ ներկայումս աշխարհում չկա մի այնպիսի դարպասապահ, ով լիարժեք կարող է փոխարինել Իկերին): Իկերին փոխարինողի դերում պարոն Մոուրինյոյի ընտրությունը կանգնել է Մադրիդի "Ատլետիկոյի" դապասապահ Տիբո Կուրտուայի վրա, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի "Չելսիին"։ Ըստ հրատարակության՝ Մոուրինյոն 3 պրոֆեսիոնալ պաշտպանների կարիք ունի, որոնցից մեկը պետք է խաղա պաշտպանության աջ եզրում, իսկ մյուս երկուսը՝ կենտրոնում։ Մոուրինյոն ցանկություն ունի նաև էլ ավելի ուժեղացնելու թիմի կիսապաշտպանական գիծը, որը ներկայումս ուժեղագույններից մեկն է ողջ աշխարհում․ կարող է գնվել Բիլբաոյի "Ատլետիկի" երիտասարդ կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերը, ով հիանալի հեռահար հարվածների է ընդունակ։ Բացի այդ պետք է նաև ևս մեկ կիսապաշտպան, ով կկարողանա աննկատելի դարձնել արգենտինացի եզրային կիսապաշտպան Անխել Դի Մարիայի բացակայությունը, ով վերջերս բավական հաճախակի է վնասվածքներ ստանում։ Եթե հանկարծ թիմից հեռանա արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը, ապա պետք կլինի գնել նաև մեկ հարձակվող․ ըստ պորտուգալացու՝ Հիգուայինին կարող է փոխարինել "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի փոքրամարմին հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն։
     Հավելենք, որ ըստ Մոուրինյոյի կազմած պլանի՝ թիմից այս ամառ պետք է հեռանան բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական, արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը, ֆրանսիացի քանդող կիսապաշտպան Լասսանա Դիարրան, թուրք կիսապաշտպան Համիդ Ալթինթոփը, պորտուգալացի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կառվալյոն և իսպանացի աջ պաշտպան Ալվարո Արբելոան։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 701 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0