08:56 Մոուրինյոն մեղադրում է մրցավարին | |
Իսպանական "Լա լիգայի" 28-րդ տուրում սեփական հարկի տակ "Մալագայի" հետ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալուց հետո Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ միավորների կորուստը դեռևս ողբերգություն չէ, սակայն դրանում մեղավոր է հանդիպումը սպասարկած մրցավարը: "Սա վատ օրվա արդյունք էր: Մենք միավորներ կորցրինք և վերջ: Ոչ մի տարօրինակ բան չկա այստեղ: Թիմը նվիրված խաղ էր անցկացնում, ավելին՝ մենք միշտ մեր ձեռքում էինք պահում հանդիպման ընթացքը: Մի պահ թուլացանք և դա հանգեցրեց մրցակցի կողմից գրանցված գոլի: Միայն կարող եմ ասել, որ մրցավարը երկու կոպտագույն սխալ գործեց՝ մրցակցի դարպասին չնշանակելով 11մ երկու հարված: Այստեղ էլ տարօրինակ բան չեմ ցանկանում նկատել, քանի որ այսպիսի իրավիճակը նորմալ է: Դեռևս 11 խաղ ունենք, այնպես որ 33 միավոր դեռ կարող ենք վաստակել: Չեմպիոն դառնալու հարցը դեռևս բաց է. մրցակցի կողմից միշտ էլ ճնշում կա",- ասել է պորտուգալացի մասնագետը: Հավելենք, որ այս ոչ-ոքիի արդյունքում "Բարսելոնայի" և "Ռեալի" միջև գոյություն ունեցող "անդունդը" հավասարվեց 8 միավորի:
| |
|
Total comments: 0 | |