20:50 Մոուրինյոն նաև քաղաքագետ է | |
Իսպանական Marca հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ
պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն լրագրողներին հայտարարել է, որ ակտիվորեն հետևում է
Պորտուգալիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական անցուդարձին: Նշենք, որ Պորտուգալիան մնացած եվրոպական
երկրների նման այժմ "տառապում" է տնտեսական ճգնաժամից և այլ խնդիրներից: Պորտուգալացի մասնագետն ասել է. "Ես և "Ռեալի" ազգությամբ
պորտուգալացիներն ազատ ժամանակ ակտիվորեն քննարկում ենք Պորտուգալիայի քաղաքական,
տնտեսական և սոցիալական բնույթին վերաբերող հարցեր: Փորձում ենք հասկանալ, թե ինչի
պատճառով է Պորտուգալիան հայտնվել այսպիսի ծանր վիճակում: Վստահ եմ, որ մենք`
պորտուգալացիներս, քաղաքական և ժողովրդական մեծ ներուժ ունենալու շնորհիվ շուտով
կկարողանանք հաղթահարել ճգնաժամը": | |
|
Total comments: 0 | |