Home » 2011 » Օգոստոս » 7 » Մոուրինյոն նոր գնումներ չի կատարի
23:35
Մոուրինյոն նոր գնումներ չի կատարի
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Marca պարբերականի միջոցով հայտարարել է, որ իր թիմի կազմը, որ բաղկացած է ընդամենը 20 ֆուտբոլիստներից, բավական օպտիմալ է և ինքն է ցանկացել, որ այդպես էլ լինի: "Մեր թիմի կազմը մեծ չէ, և դա իմ ընտրությունն է: Հոգնել եմ մամուլ կարդալուց, որտեղ գրվում է, թե Մոուրինյոն ցանկանում է գնել նոր ֆուտբոլիստների: Ես գոհ եմ իմ թիմից, և ինձ պետք է կազմ՝ կազմված 20 ֆուտբոլիստներից և ոչ ավելին: Պետք է ֆուտբոլիստների խումբ, որն ավելի պայքարող կլինի, որում յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն կզգա թիմի լիարժեք անդամ, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն էլ անպայման հնարավորություն կունենան իրենց դրսևորելու: Հույս ունեմ, որ վաղը չեմ կարդա, թե Մոուրինյոն ցանկանում է այլ ֆուտբոլիստների գնել",-զայրացած ասել է Մոուրինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0