Home » 2011 » Օգոստոս » 23 » Մոուրինյոն ոչնչի համար չի զղջում
21:24
Մոուրինյոն ոչնչի համար չի զղջում

 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ ներողություն խնդրել կատալոնական "Բարսելոնայի" երկրորդ մարզիչ Տիտո Վիլանովայից՝ նրա աչքին ու ականջին հարվածելու համար. այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: "Ժոզեն հաստատ ներողություն չի խնդրի "Բարսելոնայի" ներկայացուցչից, նա պաշտպանում էր "Ռեալը" և Մադրիդիստայի գաղափարախոսությունը: Մոուրինյոյին չի հուզում, թե այդ մասին թերթերում ինչ են գրում, ու դեռ ինչեր կգրեն: Նրա համար միակ կարևոր բանն այն է, թե ինչ են մտածում "Ռեալի" իրական երկրպագուները: Մոուրինյոն պարզապես պատասխանել է "Բարսելոնայի" պահեստայինների նստարանի կողմից հրահրումներին",-Մոուրինյոյի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում AS հանրահայտ հանդեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1