Home » 2011 » Օգոստոս » 14 » Մոուրինյոն ոչնչի կարիք չի զգում
16:34
Մոուրինյոն ոչնչի կարիք չի զգում
 Ինչպես հաղորդում է հանրահայտ Goal.com կայքը, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը համալրումների կարիք չի զգում և ոչ մի գոտում: "Ցանկություն չունեմ որևէ խաղացողի վաճառել, բայցև չեմ ցանկանում համալրումներ ունենալ: Մենք այս աշխատանքային թիմով վստահում ենք միմյանց: Թիմը հիանալի է համալրված, իսկ "Ռեալ Կաստիլյան" էլ ցանկացած պահի կարող է մեզ խաղացողներ մատակարարել: Իդեպ, արդեն այսօր այնտեղ կան հիանալի ապագա ունեցող խաղացողներ: Ցանկանում եմ նշել նաև, որ եթե ես լինեի որոշողը, ապա կորոշեի հենց այս թիմով էլ ավարտել մրցաշրջանը",-կատալոնական "Բարսելոնայի" հետ խաղից ժամեր առաջ ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ "Ռեալ"-"Բարսելոնա" խաղը տեղի է ունենալու այսօր կեսգիշերն անց Երևանի ժամանակով ժամը 01:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0