Home » 2012 » Փետրվար » 10 » Մոուրինյոն պահանջում է գնել վան Պերսիին
13:53
Մոուրինյոն պահանջում է գնել վան Պերսիին
 Իսպանական հայտնի Marca պարբերականը գրում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ղեկավարներից պահանջել է ամառային տրանսֆերի պատուհանի ժամանակ առաջին հերթին ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին: Հաղորդվում է, որ Լոնդոնի "Արսենալի" 28-ամյա ավագի պայմանագիրը "զինագործների" հետ ավարտվում է 2013թ.-ի ամռանը, և մինչ այսօր կողմերը համաձայնության չեն եկել այն երկարաձգելու համար: Այդ դժվար բանակցություններից ելնելով` լոնդոնցիները հարմար են գտնում հոլանդացուն վաճառել այս ամառ, որպեսզի մյուս տարի ստիպված չլինեն նրան բաց թողնել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: narekinho | Rating: 3.5/2
Total comments: 0