20:46 Մոուրինյոն սուր է արտահայտվել Պելեգրինիի նկատմամբ | |
Իսպանական "Լա լիգայի" 26-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Ռեալ Մադրիդ"-"Մալագա" հանդիպման նախօրեին "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ սուր մեկնաբանությամբ է հանդես եկել: Այս անգամ հեգնանքի առարկա է դարձել "Մալագայի" գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Պելեգրինին գլխավորում էր "Ռեալը": Հանդիպման նախօրեին Պելեգրինի նշել է, որ "Ռեալի" վիճակագրական տվյալներն իր օրոք ավելի լավն էին, քան ներկայիս արդյունքները Մոուրինյոյի օրոք: Մոուրինյոն վայրկենապես է արձագանքել այս հայտարարությանը. "Պելեգրինին անդրադարձել է ճշմարտության միայն մեկ մասին: Իսկ մյուս մասը վկայում է թիմի տապալված ելույթների մասին Իսպանիայի գավաթում և "Չեմպիոնների լիգայում": Իսկ մենք արդեն իսկ լավ արդյունք ենք գրանցում այդ մրցաշարերում": Իսկ ավարտել է Մոուրինյոն իր խոսքն ընդամենը մեկ սուր արտահայտությամբ` նշելով, որ երբեք "Ռեալից" հետո չէր գլխավորի "Մալագան": Պելեգրինին պատասխանել է հանգիստ և հավասարակշռված. "Ես հպարտ եմ, որ աշխատում եմ "Մալագայում": Ես որևէ խնդիր չունեմ` կապված աշխատավայրիս հետ": Այնպես որ Պելեգրինին զերծ է մնացել ավելորդ մեկնաբանություններից:
| |
|
Total comments: 0 | |