Ինչպես հայտնում է ֆրանսիական հանրահայտ Canal+ հեռուստաընկերության լրատվական բաժինը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող էր մոտակա օրերին լքել "Արքայական ակումբը", քանի որ պորտուգալացու ներկայացուցիչ Էլադիո
Պարամեսը հայտարարել էր, որ Մոուրինյոն դժգոհ է այն բանից, որ ակումբի ղեկավարությունն իրեն չի աջակցում վերջին չարաբաստիկ իրադարձություններից հետո: Սպասվում էր, որ այս իրադրությունը մոտ ժամանակներում կլուծվի. Մոուրինյոն մամուլի ասուլիս
կհրավիրի, որտեղ և վերջնականապես կհայտարարի իր ապագայի մասին: Եվ ահա, երեկ ուշ երեկոյան թուրքական "Գալաթասարայի" հետ խաղից առաջ (Խմբ. "Ռեալը" հաղթել է թուրքական թիմին 2-1 հաշվով) Մոուրինյոն մամուլի ասուլիս է տվել: Պորտոգալացի մասնագետը նախևառաջ հանգստացրել է մադրիդյան ինչադային` ասելով, որ դեռևս երկար տարիներ ցանկանում է աշխատել "Ռեալում", ապա հիասթափություն է հայտնել ակումբի որոշ անհավատ ու կեղծ երկրպագուներից, ովքեր դժվարին պահին լքել են իրեն` իր հասցեին ամեն բան ասելով: Մոուրինյոն նաև նշել է, որ եկող մրցաշրջանի ընթացքում ինքը կփորձի աշխատանքներ տանել նաև երկրպագուների հետ հարաբերություններում, քանի որ վերջին շրջանում "Ռեալի" երկրպագուները գնալով հիասթափություններ են ապրում մամուլում տարածված կեղծ լուրերից ու լքում են մադրիդյան բազմամիլիոնանոց երկրպագուների շարքերը:
|