20:16 Մոուրինյոն խոսել է Բեքհեմի և "Ոսկե գնդակի" նոր մրցանակակրի մասին | |
![]() "Յուրահատուկը" չի մոռացել նաև "Ոսկե գնդակի" մասին` նշելով, որ դրա նոր տերը պետք է ինչ-որ բան հաղթած խաղացող լինի, ոչ թե Լեո Մեսսին, ով գրեթե ոչինչ չի հաղթել: "Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Այստեղ կարևոր է թիմային հաղթանակը: "Ոսկե գնդակը" չպետք է ստանա նա, ում ոմանք համարում են լավագույնը, այլ նա, ով ինչ-որ արժեքավոր մրցանակի է արժանացել և գերազանց խաղ է ցուցադրել ողջ մրցաշրջանի ընթացքում: Իմ կարծիքով` մրցանակակիրը պետք է ինչ-որ իրոք արժեքավոր թիմային տիտղոս նվաճած լինի: Ճիշտ կլիներ, որ հայտնի մրցանակը նվաճեր "Չելսիի"` "Չեմպիոնների լիգայի", "Ռեալի"` աշխարհի ուժեղագույն առաջնության, "Մանչեսթեր Սիթիի"` Անգլիայի դժվարին առաջնության հաղթողների խաղացողներից գոնե մեկը կամ ինչ-որ մեկը, ով Իսպանիայի ընտրանու հետ նվաճել է "ԵՎՐՈ 2012"-ը: Մրցանակը չպետք է ստանա նա, ով ուղղակի շատ լավ խաղացող է: Ինչպե՞ս կարող է դրան արժանանալ Լեո Մեսսին, եթե նա ոչինչ չի հաղթել: Մրցանակին պետք է արժանանա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրած թիմերից մեկի լավագույն ֆուտբոլիստը: Թե՛ Սերխո Ռամոսը, թե՛ Իկեր Կասիլյասը տիտղոսներ են նվաճել, բացի այդ` նաև գերազանց ֆուտբոլ են ցուցադրել: Ռոնալդուն նույնպես կարող է տիրանալ մրցանակին: Ես էլ չեմ փորձի ինչ-որ մեկին համոզել, ուղղակի կարծում եմ, որ մրցանակ պետք է ստանա արժանավորը: Եթե ես որոշեի, ապա այն կտայի իմ թիմի խաղացողներից մեկին",- ասել է "Յուրահատուկը": | |
|
Total comments: 0 | |