Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Մոուրինյոն խոսում է ապագայից
08:47
Մոուրինյոն խոսում է ապագայից
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է "Արքայական թիմի" ապագա ծրագրերի ու անելիքների մասին. "Ես այժմ չեմ կարող վստահորեն ասել, որ իմ խաղացողները հետագայում վնասվածքներ չեն ստանա, թեև եթե վնասվածքներ էլ լինեն, ապա ես չէի ցանկանա ձմռանը որևէ համալրում ունենալ: Դա կնշանակեր, որ մենք խնդիրներ չունենք և ճիշտ խաղացողների ենք վստահել: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ես այլ ակումբների խաղացողների հասցեն շատ քիչ եմ կարծիք հայտնում: "Ռեալը" անշուշտ աշխարհի հզորագույն ակումբն է, ու այդ է պատճառը, որ մեր նպատակները միշտ բարձր են, թեև այսօրվա միակ խնդիրը "Խետաֆեին" հաղթելն է լինելու",-ասել է "Յուրահատուկը" AS լրատվամիջոցին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0