Մադրիդի "Ռեալի"
պորտուգալացի
հանրահայտ մարզիչը իսպանական ԶԼՄ-ներին ասել է, որ շաբաթ օրը "Խետաֆեի" հետ հանդիպման ժամանակ հանդիպման գլխավոր մրցավարը սխալվել է` 11 մետրանոց հարված նշանակելով իր թիմի օգտին: "Անշուշտ, այդ դրվագում 11 մետրանոց հարված չպետք է նշանակվեր, այլ ուղղակի տուգանային հարված պետք է դրվեր, սակայն սա չի նշանակում, թե Ռոնալդու, ով ստեղծեց նման դրվագ, սիմուլյանտ է մի քանի ֆուտբոլիսների նման, ովքեր 11 մետրանոց հարված ստանալու համար ինչ ասես, որ չեն անում (Խմբ. ակնարկում է
շաբաթ օրը Մեսսիի պահվածքը "Ռեալ Սոսյեդադի" տուգանային հրապարակում), ավելին նույնիսկ դեղին քարտ են ստանում: Հույս ունեմ, որ այս տարի այլևս այսպիսի վատ խաղ չենք ցուցադրի",-եզրափակել է Մոուրինյոն, ում խոսքերը մեջբերել է Marca հանդեսը:
|