22:31 Մոուրինյոյի դեմ են դուրս եկել նույնիսկ սեռական փոքրամասնությունները | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծես թե կրկին հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում: Հաղորդվում է, որ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում ռուսական "ԲԿՄԱ"-ի հետ կայացած խաղից առաջ "Լուժնիկիում" տեղի ունեցած վերջին մարզման ավարտից հետո լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պարոն Մոուրինյոն բոլոր մրցավարներին պիտակավորում է տվել, որը թարգմանաբար կոչվում է համասեռամոլ: Կարծես թե բրիտանական լրագրողները հենց սրա նման մի բանի էին սպասում, որպեսզի կրկին "գործ" ունենան: Հատկապես բրիտանական The
Mirror պարբերականի լրագրողները սկսեցին այս գործով զբաղվել` այս առիթով հանդիպում ունենալով Եվրոպական համասեռամոլների սպորտային ֆեդերացիայի փոխնախագահ Լուիզ Էնգելֆիլդի հետ, ով կարծիք հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ն պետք է զգաղվի այս գործով և պատիժ տա "Յուրահատուկին"` հետագայում նման արարքները կանխելու համար: Էնգելֆիլդն ասել է. "Այսպիսի վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է: ՈՒԵՖԱ-ն պետք է որևէ բան անի: Հույս ունեմ, որ հոմոֆոբիական արտահայտություններ անելու համար կպատժվեն նույնքան խիստ, որքան ռասիստական արտահայտություն անելու համար":
| |
|
Total comments: 0 | |