Home » 2011 » Ապրիլ » 28 » Մոուրինյոյի և Գվարդիոլայի հետխաղյա մեկնաբանությունները
09:38
Մոուրինյոյի և Գվարդիոլայի հետխաղյա մեկնաբանությունները
Երեկ կայացած "Ռեալ"-"Բարսելոնա" հերթական "Սուպերկլասիկոյից" հետո (խմբ. Մադրիդում հաղթեցին կատալանները 2-0 հաշվով) երկու թիմերի մարզիչները հանդիպել են լրագրողների հետ և խոսել իրենց թիմից ու հակառակորդի մարտավարության, ինչպես նաև մրցավարների անարդարության մասին:
Խոսեպ Գվարդիոլա. "Այս հաղթանակից հետո մենք մեծ քայլ կատարեցինք դեպի "Ուեմբլի" մարզադաշտ: Բայց մենք հարգում ենք "Ռեալին", ու շատ-շատ ենք հարգում, այդ պատճառով էլ գիտենք, թե ինչ կարելի է սպասել նրանից մեր մարզադաշտում: Եթե սկսենք նրանց չհարգել, ապա ստիպված կլինենք լքել մրցաշարն արդեն հաջորդ իսկ խաղից: Երբեք չպետք է խաչ քաշել մի թիմի վրա, ում թանգարանում "Չեմպիոնների լիգայի" 9 գավաթ կա: Ես դեռ չեմ հավատում, որ մենք եզրափակչում ենք, և դա շատ լավ է: Այսօր մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը, և շատ ագրեսիվ էինք գործում` միաժամանակ վերահսկելով գնդակն ու խաղի ամբողջ ընթացքը: Արդյունքում տոնեցինք հաղթանակ, որի կապակցությամբ շնորհավորում եմ իմ տղաներին: Այս խաղում մենք ուղղեցինք այն սխալները, որ գործել էինք "Արքայական գավաթի" եզրափակչում: "Ռեալի" հետ խաղերն օգնում են մեզ ավելի աճել ու զարգանալ: Ինչ վերաբերում է Պեպեի հեռացմանը, ապա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խաղային այդ դրվագի կրկնապատկերը չեմ տեսել: Վերջում կխնդրեի ԶԼՄ-ների ներկայացուցիչներիդ մեզ չպատկերացնել եզրափակչում, մենք դեռ 90 րոպե պետք է խաղանք":
Ժոզե Մոուրինյո. "Եթե ես ասեմ այն ամենը, ինչ իրականում կա, ապա պետք է խաչ քաշեմ իմ կարիերայի վրա արդեն իսկ այսօր, իսկ ես դեռ չեմ ցանկանում ավարտել իմ մարզչական աշխատանքը: Նման խաղից հետո կարող եմ վստահ ասել, որ պատասխան խաղում իմ թիմը ոչնչի չի հասնի, ինձ համար "Բարսելոնան" արդեն եզրափակչում է, թե ում հետ կխաղա կիմանանք հաջորդ շաբաթ: Այո, մենք արդեն դուրս ենք մնացել եզրափակչի համար պայքարից: Պատկերացնում եք, ես մրցավարին ոչինչ չասացի, ուղղակի հարցրի, թե ինչու է միանգամից կարմիր քարտով պատժում Պեպեին: Նա չպատասխանեց: Ես այլևս բան չասացի, ժպտացի ու մատս օդում խաղացրի, ու մրցավարը հեռացրեց ինձ: Ինչո՞ւ: Այս հարցին անհնար է պատասխանել: Մի՞թե հետաքրքիր չէ, թե ինչու ասենք սկզբում Օվրեբոն 2009թ. կիսաեզրափակչում խանգարեց "Չելսիին", անցած տարի Բուզական էր փորձում խանգարել իմ "ինտերն", որը հրաշքով փրկվեց անարդարությունից, իսկ այս տարի էլ կրկին կիսաեզրափակչում մեզ խանգարում ու հենց "Բարսելոնային" օգնում է Շտարկը: Սա ի՞նչ արդարություն է, մի՞թե այս հարցում որևէ առնչություն ՈՒԵՖԱ-ում կարող են ունենալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը և UNICEF-ը: Ինձ համար անհասկանալի է ամեն բան: 0-0 հաշվի ժամանակ, երբ ցանկանում էի Լասի փոխարեն դաշտ մտցնել Կակային ու ուժեղացնել իմ թիմի հարձակում, մեկ էլ հանկարծ օդում պայթեց Պեպեի կարմիր քարտը: Ինձ հետաքրքիր է, թե որտեղից "Բարսելոնային" այդքան իրավունք, որից զուրկ են մնացած թիմերը: Նման կարգի "Բարսելոնայի" դեմ անհնար է պայքարել, երբ դու խաղադաշտ ես մտնում 11-ը 11-ի դեմ, պարտվում 10-ը 11-ի հետ պայքարում, էլ չեմ հաշվում մրցավարներին, որոնց կարելի է երկու խաղացողի փոխարեն հաշվել: Ինքներդ հաշվեք, մաթեմատիկա է: Այսպես հաղթելն ուղղակի զզվելի է":
Հ.Գ. Իդեպ, Մոուրինյոյի այս հայտարարությունից հետո "Բարսելոնան" իր անունը մաքուր պահելու համար որոշել է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 595 | Added by: Hartsat | Rating: 5.0/5
Total comments: 5