10:28 Մոուրինյոյի համար լավագույնը Պեպեն ու Մարսելոն էին | |
"Իրականում հանդիպումը շատ լարված ու հետաքրքիր էր, ու դա վերաբերում է առաջին րոպեից մինչև վերջինը: Ավելին ասել այս դեպքում չեմ կարող: Շատ գոհ եմ Պեպեի և Մարսելոյի շատ անձնվեր խաղից: Նրանք հիանալի հանդիպում անցկացրեցին` ցուցադրելով իրենց նվիրվածությունը ողջ թիմին ու մադրիդիստայի գաղափարախոսությանը: Իսկ մրցավարի` նրանց հասցեին կայացրած որոշումները թող մնա նրա խղճի վրա: Եթե ես ասեմ, որ գոհ եմ մրցավարությունից, ապա ես կստեմ: Թեպետ այդ տիտղոսը շատ փոքր է ինձ ու թիմիս վշտացնելու համար, սակայն պարտվել այսպիսի հանդիպումներում ինձ համար ուղղակի տհաճ է",-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել Marca հանդեսը: | |
|
Total comments: 3 | |
| |