Իսպանական Marca-ն հայտնում է, որ "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կգրի ինքնակենսագրական գիրք, որը կտպագրվի արդեն այս տարվա աշնանը: Գիրքը լույս կտեսնի "Իմ ֆուտբոլը" վերնագրով: Գրքում նկարագրված կլինեն պորտուգալացի մասնագետի մարզական կարիերայի ամենից հետաքրքիր և ամենակարևոր դրվագները: Ինքնակենսագրականը կհրատարակվի միանգամից մի քանի լեզուներով: Հուսանք, որ հայերեն տարբերակն էլ շուտով կհայտնվի գրախանութներում:
|