22:15 Մոուրինյոյի մոտ ամեն ինչ կարգին է | |
Իսպանիայի օդանավակայաններից մեկում ինչ-որ չարագործ փորձել է դանակահարել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այսօր իսպանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները մի հետաքրքիր նյութ են տպագրել. ըստ լրագրողների Լա Կորունիա մեկնելիս "Յուրահատուկի" վրա հարձակում է տեղի ունեցել. ինչ-որ անհայտ անձ ցանկացել է դանակահարել պարտու-գալացուն: Անձնական թիկնապահի օգնությամբ Մոուրինյոն կարողացել է անվնաս դուրս գալ դժվարին իրավիճակից: Մոուրինյոն հետևյալ կերպ է մեկնաբանել այդ իրավիճակը. "Ես ոչինչ չեմ նկատել: Ես եկել էի իմ թիմի հետ, անցկացրի հանդիպումը, ապա մեկնեցի Մադրիդ: Ահա և ողջ պատմու-թյունը: Ես ուրիշ ոչինչ չգիտեմ ու չեմ էլ ցանկանում իմանալ": | |
|
Total comments: 0 | |