10:07 Մոուրինյոյի պատասխանը Ռոսելին | |
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելի խոսքերը Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ռոսելը հրապարակավ հայտարարել էր, որ "կապտանռագույնները" պետք է առնվազն 5-0 հաշվով հաղթեն մրցակցին: «Ես կարդացի Ռոսելի խոսքերը և պետք է ասեմ, որ դա լիովին նորմալ է նման պրոֆեսիոնալի համար: Եթե դա նրա կարծիքն է, ինչո՞ւ չհրապարակել թերթում. կեցցեն իսպանական թերթերը: Ես չեմ համարում դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում դեպի մի ակումբ, որն այսօր խնդիրներ ունի, որոնք կարելի է համբերատար լուծել վաղը: Հակառակը` նրա խոսքերը կարող են «Բարսայի» խաղացողներին ավելի շատ ոգևորել, քան թե իմ տղաներին ընկճել: Պարզապես եթե ես նման բան ասեի, ինձ բանտ կնստեցնեին. ես չունեմ իշխանություն ու այդքան փող»,-ասել է Մոուրինյոն: | |
|
Total comments: 2 | |
| |