Home » 2011 » Ապրիլ » 3 » Մոուրինյոյի տնային հանդիպումների լեգենդն ավարտված է
21:33
Մոուրինյոյի տնային հանդիպումների լեգենդն ավարտված է
Որքան էլ զարմանալի է, սակայն այդ անպարտելի հանդիպումների շարքը Մոուրինյոյի համար ավարտվեց համեստ "Սպորտինգի" կողմից: Սակայն Մոուրինյոն հիմա դրա մասին չէ, որ մտածում է: Առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը "Սպորտինգի" դեմ հանդիպման ժամանակ իր կնիքը թողեց հանդիպման հետագա զարգացումների վրա, և խաղից հետո Մոուրինյոն դժգոհ հայտարարել է, որ այսօր կխոսի Ալոնսոյի, Մարսելոյի, Բենզեմայի և Ռոնալդուի հետ, իսկ հետո պարզ կդառնա, արդյոք "Ռեալը" ռիսկի կգնա և այս խաղացողներից ոմանց խաղադաշտ դուրս կբերի "Տոտենհեմի" դեմ հանդիպմանը: Մոուրինյոն դառը պարտությունից հետո ասել է. "Ֆուտբոլը անկանխատեսելի է: Մենք լավ հնարավորություններ ունեինք, սակայն պարտվեցինք: 0-0 հաշվի ժամանակ մենք առանց պաշտպանության մասին մտածելու առաջ շարժվեցինք, քանի որ այդ հաշիվը ևս մեզ համար հավասարազոր էր պարտության: 0-0 հաշիվը մեզ ձեռք կտար "Տոտենհեմի" դեմ հանդիպման ժամանակ: Մաթեմատիկական տեսանկյունից չեմպիոնության համար պայքարը շարունակվում է, սակայն 8 միավորը չափազանց մեծ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 4