Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն կարող է թանկ վճարել կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի
նկատմամբ թույլ տված ոչ հարիր պահվածքի համար. այս մասին տեղեկացնում է A Bola պարբերականը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեն գործ է հարուցել Սուպերգավաթի պատասխան հանդիպման խաղավերջում կատարված
իրադարձություններից հարա: Հիշեցնենք, որ ծեծկռտուքի ժամանակ Մոուրինյոն
մատը մցրել էր Վիլանովայի աչքը: Հավելենք միայն, որ ֆեդերացիայի կանոնադրության 98-րդ և
100-րդ կետերի համաձայն պորտուգալացի մասնագետը կարող է որակազրկվել 4-12
խաղով, իսկ Վիլանովան, 111 և 112 կետերի համաձայն, թույլ տված պատասխան արարքի համար
կարող է պատժվել 4 խաղով:
|