Ինչպես տեղեկացնում է Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը, "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ստիպված է եղել
փախուստի դիմել չինացի խելահեղ երկրպագուների բանակից ազատվելու համար: Միջադեպը տեղի է
ունեցել Հուան Չժու չինական քաղաքում, երբ առևտրի կենտրոնի
այցելուները ճանաչել են Մոուրինյոյին, ինչից հետո մոտ 200 մարդ վազել է նրա
ետևից: Պորտուգալացի մասնագետը փախուստի է դիմել՝ դուրս վազելով դեպի փողոց, իսկ
որոշ ժամանակ անց "Ռեալի" անվտանգության աշխատակիցները իրենց հսկողության
տակ են վերցրել պորտուգալացուն: Նշենք, որ մադրիդյան ակումբը ժամանել է Չինաստան երկու ընկերական հանդիպում
անցկացնելու նպատակով: Օգոստոսի 3-ին "Ռեալը" կհանդիպի "Հուան Չժու
Էվերգրանդ" թիմի, իսկ օգոստոսի 6-ին՝ "Տանցզի Տեդայի" հետ:
|