Home » 2012 » Հունիս » 22 » Մոուտինյո. "Ռոնալդուն մեր առաջնորդն է"
17:02
Մոուտինյո. "Ռոնալդուն մեր առաջնորդն է"
 Պորտուգալիայի ազգային ընտրանու առանցքային կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոն այսօր լրագրողներին պատմել է իրենց թիմի առանցքային խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի և թիմի մնացած խաղացողների մասին` նշելով, որ ազգային ընտրանու ոչ մի ֆուտբոլիստ վատ չի զգում, որ ամենուր խոսում են հենց Ռոնալդուի մասին: "Մարդիկ խոսում են նրա մասին, քանի որ հենց նա է աշխարհի լավագույն խաղացողը: Իհարկե, մեզ համար դա բնական է: Կարևորն այն է, որ նա նաև թիմային լավ խաղացող է, ինչը ցույց տվեց չեխերի հետ խաղի ժամանակ: Նրա և մեր ընդհանուր նպատակը նույնն է, այնպես որ ոչ մի խնդիր չի կարող լինել թիմում: Ռոնալդուն մեր ավագն է ու առաջնորդը, ինչից ուրախ ենք",- ասել է պորտուգալացու խաղընկերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0