Home » 2011 » Օգոստոս » 31 » Մորատի. "Ֆոռլանն իդեալապես կփոխարինի Էտո'ոյին"
09:30
Մորատի. "Ֆոռլանն իդեալապես կփոխարինի Էտո'ոյին"
 Միլանի "Ինտերի" նախագահ Մասիմո Մորատին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ուրուգվայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Դիեգո Ֆոռլանը, իր կարծիքով, "Անժի" տեղափոխված Էտո'ոյին իդեալական փոխարինող կլինի:
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողն այսօր բուժզննում է անցնելու և պայմանագիր է կնքելու միլանյան ակումբի հետ:
"Ես շատ գոհ եմ այս ձեռբերումից: Ֆոռլանը շատ բաների է հասել միջազգային ասպարեզում՝ իր հավաքականի կազմում: Նա շատ լավ է համապատասխանում մեր թիմին: Դիեգոն հիանալի փոխարինում կլինի ակումբիից հեռացած Էտո'ոյի դիրքում: Ինչ վերաբերում է նոր ձեռքբերումներին, կարող եմ վստահեցնել, որ այս տարվա վերջին գնումները կլինեն Ֆոռլանը և "Սամպդորիայի" Անդրեա Պոլին",- Մորատիի խոսքերն է մեջբերում Il Corriere dello Sport պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Tags: Ուրուգվայի ազգային հավաքական, Դիեգո Ֆոռլան, լրագրող, Մասիմո Մորատի, Միլան, Անժի, Էտո'ո, Ինտեր, հարձակվող, նախագահ | Rating: 5.0/1
Total comments: 0