Իտալական "Ինտերի" բազմամյա նախագահ Մասսիմո Մորատտին հայտարարել է, որ ինքն անձամբ շատ է հետաքրքրված "Նապոլիի" արգենտինացի հարձակվող Էզեքել Լավեսսիի ծառայություններով։ "Ես ցանկանում էի ժամանակին գնել այդ հոյակապ խաղացողին։ Ես նաև հիացած եմ նեապոլցիների գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիի տարած աշխատանքով։ Այդ մարզիչը կարողանում է օգտագորել իր տրամադրության տակ առկա բոլոր խաղացողիներին։ Դա ուղղակի հոյակապ է",- ասել է միլիարդատեր Մասսիմո Մորատտին Football Italia ռադիոկայանին տված հարցազրույցում։