Ինչպես գրում է ֆրանսիական L'Equipe մարզական պարբերականը, Միլանի "Ինտերը" լրջորեն է հետաքրքրված "Արքայական ակումբի" բրազիլացի խաղացող Կակայի տրանսֆերի գնմամբ:
Թեև "ներաձուրիները" գլխավոր մարզիչ չունեն, սակայն ակումբի սեփականատեր
Մասսիմո Մորատտին արդեն այսօր պատրաստ է շուրջ 30 մլն եվրո վճարել Կակայի
տրանսֆերի համար: Իրենց հերթին մադրիդցիները ցանկանում են ստանալ ոչ պակաս
առնվազն 45 մլն եվրո, քանի որ ժամանակին 68.5 մլն եվրո են վճարել Միլանյան
մյուս ակումբին բրազիլացուն Մադրիդ բերելու համար:
|