Իտալական "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին մոտ օրերս հայտարարել է, որ իր թիմը պատրաստվում է այս ամռանը զգալի համալրումներ ունենալ, ու թեև տրանսֆերային շուկան ներկա պահին վերածվել է քաոսային մի մեծ անդունդի, այնուամենայնիվ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այս կամ այն խաղացողի տրանսֆերային արժեքը արհեստականորեն չբարձրանա: "Խելամիտ տրանսֆերներ կիրականացնենք: Եթե կոնկրետ անուններ եք ցանկանում իմանալ, ապա սպասեք որոշ ժամանակ և կիմանաք, թե ովքեր հաջորդ մրցաշրջանում կխաղան մեր թիմում",- ասել է Մասսիմո Մորատտին:
|