22:16 Մորատտին ոչ մեկին չի մեղադրում | |
Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի թուրքական "Տրապզոնսպորի" դեմ խաղում պարտության պատճառները չի բարդել թիմի գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի վրա: Միլանյան ակումբի ղեկավարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թիմում մարզչական փոփոխություններ հաստատ չեն նախատեսվում. "Մենք չենք կարող մարզչին մեղադրել սրանում: Հնարավոր է` խաղի տեմպը բավականաչափ բարձր չէր: Մենք փորձում էինք զգույշ գործել, հիշելով կիրակի օրվա անհաջողության մասին, որը մի փոքր շոկ էր առաջացրել ֆուտբոլիստների մոտ: Մենք մի քանի սխալ գործեցինք, բայց պարտությունը միշտ կարելի է բացատրել հազարավոր պատճառներով",-դժբախտորեն ասել է Մորատտին:
| |
|
Total comments: 0 | |