Home » 2012 » Օգոստոս » 13 » Մոսկվայի "Դինամոն" նոր հակառեկորդներ է սահմանել
14:32
Մոսկվայի "Դինամոն" նոր հակառեկորդներ է սահմանել
 Մոսկվայի "Դինամոյի" մեկնարկը ռուսական "Պրեմիեր լիգայում", մեղմ ասած, շատ հաջող չէ. թիմը մասնակցել է արդեն 4 հանդիպման և բոլոր խաղերում պարտություն է կրել` սեփական դարպասն ընդունելով միասին վերցրած 9 գնդակ ու չկարողանալով ոչ մի անգամ խոցել իր մրցակիցների դարպասը: "Կապտասպիտակավունները" նախ 0-1 հաշվով պարտվել էին "Վոլգային", ապա 0-2 հաշվով երկրի չեմպիոն "Զենիթին", հետո էլ 0-4 խայտառակ հաշվով Մոսկվայի "Սպարտակին", իսկ արդեն երեկ էլ 0-2 հաշվով զիջել են Կազանի "Ռուբինին": Անցկացրած չորս խաղ և բոլոր խաղերում էլ պարտություն. այսպիսի վատ արդյունքը դարձել է ռուսական "Պրեմիեր լիգայի" պատմության վատագույն մեկնարկը: Ավելի վաղ այդ հակառեկորդը պատկանում էր Մոսկվայի "ԲԿՄԱ"-ին, որը 2001թ.-ին երկրի առաջնության առաջին 4 տուրերից հետո պարտություն էր կրել բոլոր խաղերում` ընդհանուր 0-7 հաշվով:
   Հ.Գ.: Մոսկվայի "Դինամոյի" կազմում այս մրցաշրջանից ելույթ է ունենում մեր երկրի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0