Home » 2012 » Մայիս » 24 » Մոտակա խաղում կկիրառվի նորագույն տեխնոլոգիա
20:06
Մոտակա խաղում կկիրառվի նորագույն տեխնոլոգիա
 Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը, որը շատ քիչ դեպքերում է սուտ տեղեկություններ տարածում, տեղեկացնում է, որ մոտակա մի քանի օրերում Անգլիայի և Բելգիայի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ առաջին անգամ պաշտոնապես կփորձարկվի դարպասի գրավումն արձանագրող Hawk-Eye տեխնոլոգիան: Գնդակի գրանցման այս տեխնոլոգիան արտադրության մեջ կմտնի առանց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կարծիքը կամ թույլտվությունը հաշվի առնելու: Բացի այդ, փորձարկման վերջում հայտնի դարձած տվյալների մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվի, ինչպես նաև տեղեկություն չի տրվի ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին:
     Հիշեցնենք, որ Hawk-Eye տեխնոլոգիան իրենից ներկայացնում է 6 տեսախցիկներ, որոնք տեղադրված են դարպասի շրջակայքում, և որոնց շնորհիվ տեղեկություն կստացվի գնդակի գտնվելու դիրքի մասին 3D ձևաչափով:
     Հավելենք, որ այսպիսի տեխնոլոգիա կիրառվում է սպորտի բազմաթիվ ասպարեզներում, հատկապես` թենիսում, ըսդ որում` այս տեխնոլոգիան թենիսում իրեն շատ լավ կերպով է արդարցնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0