Home » 2012 » Մայիս » 29 » Մովսիսյան. "Ինձ համար դժվար է ընտանիքիս հետ ապրել Կրասնոդարում"
16:17
Մովսիսյան. "Ինձ համար դժվար է ընտանիքիս հետ ապրել Կրասնոդարում"
 Ռուսական "Կրասնոդարի" երիտասարդ հարձակվող Յուրա Մովսիսյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է իր՝ որևէ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը, ինչպես նաև հավելել է, որ դեռևս չի կարողանում հարվարվել Կրասնոդարի կյանքին: Հայազգի գոլահարն ասել է. "Դեռևս նման բաների մասին չեմ մտածում: Ես ունեմ գործակալներ, որոնց հետ համագործակցում եմ: Փորձում եմ չխառնվել նրանց աշխատանքին: Ներկայումս ես հանդիսանում եմ "Կրասնոդարի" ֆուտբոլիստը, ուստի որևէ այլ բանի մասին չեմ փորձում մտածել: Ինչ վերաբերում է թիմում իմ հասած հաջողություններին, ապա կասեմ, որ միշտ էլ ես դժգոհ եմ ինձանից: Իհարկե, կարող էի ավելի լավ մրցաշրջան անցկացնել և ավելի շատ գոլեր հեղինակել, բայց ներկայումս ցուցադրածս արդյունքներից էլ այդքան էլ դժգոհ չեմ: Եթե ազնիվ լինեմ, ապա կասեմ, որ ես այդպես էլ չկարողացա հարմարվել Կրասնոդարի կյանքին: Ինձ համար դժվար է ընտանիքիս հետ ապրել Կրասնոդարում: Մեծ տարբերություն կա ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում ապրելու միջև: Չնայած դժվարություններին՝ ես "Կրասնոդար" եմ եկել միայն ֆուտբոլ խաղալու նպատակով, որն էլ սիրով եմ կատարում":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0