Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ կայացած փառահեղ հանդիպման վերջին րոպեներին վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը: Ինչպես տեղեկացնում է ռուսական Спорт-Экспресс պարբերականը, Մովսիսյանի վնասվածքը բոլորիս համար բարեբախտաբար ամենևին լուրջ չէ: Իսկ Յուրա Մովսիսյանը նշել է, որ կարճ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: