Home » 2012 » Օգոստոս » 5 » Մովսիսյանն ուրախ է իր հրաշք գոլի համար
16:18
Մովսիսյանն ուրախ է իր հրաշք գոլի համար

 Ռուսական "Կրասնոդարի" հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ շատ ուրախ է` իր խփած գեղեցիկ գոլն օգնել է իր ակումբին 3-1 հաշվով հաղթանակի հասնել Ռուսաստանի ազգային առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած Մոսկվայի "Լոկոմոտիվի" դեմ խաղում: "Առաջին խաղակեսում մեզ համար շատ դժվար էր, քանի որ հյուրերը բավական ակտիվ էին: Այնպես ստացվեց, որ վերջնհաշվարկում մենք արդեն հաղթող ճանաչվեցինք: Սա պատահական չէր, քանի որ մեծ աշխատանք էինք կատարում դաշտում: Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես ուղղակի կասեի` իմ գոլը պատահական էր: Ես ուրախ էի նման գեղեցիկ գոլ խփելու կապակցությամբ, այն դեպքում, որ դա հաղթական գնդակ էր",- ասել էր Յուրա Մովսիսյանը:
    Հայաստանի ազգային ընտրանու առաջատար հարձակվողի անչափ գեղեցիկ գոլը արդեն իսկ կարող եք դիտել ստորև:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 362 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0