09:41 Մովսիսյանը Աբու Դաբի է մեկնել ընտանիքով | |
Երեկ երեկոյան Մասկվայի "Սպարտակի" ֆուտբոլիստները ժամանել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մինչև փետրվարի 7-ը կանկացնեն իրենց առաջին մարզահավաքը: Թռիչքը տևել է 4.5 ժամ: Ինչպես հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունը թույլ է տվել այս հավաքին մասնակցող 26 ֆուտբոլիստներին իրենց հետ Աբու Դաբի տանել նաև իրենց ընկերուհիներին, կանանց ու երեխաներին: Այդ իրավունքից օգտվել են միայն 6 ֆուտբոլիստներ` Անդրեյ Դիկանը (նա մեկնել է կնոջ, որդու ու աղջկա հետ), Արտյոմ Ռեբրովը (կնոջ ու որդու հետ), Կիմ Չելստրոմը (կնոջ և աղջկա հետ), նաև Արին (մեկնել է ընկերուհու հետ): Իրենց կանանց հետ են Աբու Դաբի ժամանել նաև Ռաֆայել Կարիոկան ու հայազգի Յուրա Մովսիսյանը:
| |
|
Total comments: 0 | |