08:13 Մովսիսյանը մտածում է թիմային հաջողությունների մասին | |
Ռուսական "Կրասնոդար" ակումբի և Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երեկ կայացած "Կրասնոդար"-"Ռուբին" կարևոր հանդիպման ընթացքում դարձել է դուբլի հեղինակ և օգնել է իր թիմին 2-1 հաշվով հաղթանակ կորզել, լրագրողներին պատմել է իր ստացած տպավորությունների մասին: "Սա այս տարվա առաջին խաղն էր: Մեզ համար կարևոր էր, որպեսզի հաղթանակից սկսեինք մրցաշրջանը: Իհարկե, շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին, սակայն ինձ համար ամենից կարևորը հենց թիմային նվաճումներն են: Կուզեի նաև հեթ-տրիկի հեղինակ դառնալ",- ասել է հայ ֆուտբոլիստը:
| |
|
Total comments: 0 | |