Ռուսաստանի այս տարվա առաջնության 17 տուրերի արդյունքներով "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանը "Պրեմիեր լիգայիի" լավագույն ֆուտբոլիստն է` համաձայն Чемпионат.comկայքի գնահատականների: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 6.88 միջին գնահատականով էլ առաջին հորիզոնականն է կիսում Սակտ-Պետերբուրգի "Զենիթի" պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյի հետ: Նշենք նաև, որ մեր ընտրանու ու Կրասնոդարի "Կուբանի" կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 6.7 միավորով զբաղեցնում է արդեն պատվավոր 5-րդ հորիզոնականը: Առաջնության լավագույնների ամբողջական աղյուսակն այստեղ է: