20:42 Մովսիսյանը վերջնականապես վերականգնվել է վնասվածքից | |
Ռուսական "Կրասնոդարի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով Ավստրիայում կայացած հավաքի ժամանակ բաց թողեց "Ստամբուլ" թիմի դեմ ընկերական խաղը, ամբողջովին ապաքինվել է վնասվածքից և լիարժեք մարզումներ է անցկանցում "Կրասնոդարի հետ": Երեկ կայացած երկկողմանի խաղում դարպասի գրավում չի արձանագրվել. "կարմիրները" "դեղինների" դարպասն այնուամենայնիվ մեկ գնդակ ուղարկեցին, բայց դա ամբողջովին վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանն արեց խաղից դուրս վիճակից, ինչը չվրիպեց ուշադիր մրցավար Սլավոլյուբ Մուսլինի աչքերից, և նա արդարացիորեն չհաշվեց գոլը: Վերջում հավելենք, որ "Կրասնոդարը" պատրաստվում է հուլիսի 24-ին` Երևանի ժամանակով 20:15-ին, կայանալիք Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Նալչիկի "Սպարտակի" դեմ արտագնա հանդիպմանը:
| |
|
Total comments: 0 | |