Ռուսական "Կրասնոդարի" փորձառու գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն անդրադարձել է Յուրա Մովսիսյանի` Մոսկվայի "Սպարտակ" տեղափոխվելուն: Հրաժեշտ տալով Յուրային` Մուսլինն ասել է, որ Մովսիսյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել իր թիմի համար, աչքի է ընկել լավ արդյունավետությամբ և բազում կարևոր գոլեր է խփել: Ըստ Մուսլինի` Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է և լիովին արժանի է խաղալ "Սպարտակի" պես առաջատար ու հարուստ պատմություն ունեցող թիմում: