20:22 Մուտու. "Ես լավագույններից մեկն եմ" | |
Իտալական "Ֆիորենտինայի" ռումինացի հարձակվող Ադրիանու Մուտոն հերթական անգամ նշել է, որ ինքը չի պատրաստվում լքել Ֆլորենցիան և պատրաստվում է առնվազն մեկ մրցաշրջան մնալ "Ֆիորենտինայում": "Ֆիորենտինայի" 32-ամյա ռումինացի հարձակվողի խոսքերը մեջբերում է իտալական հեղինակավոր Football Italia պարբերականը. "Հաճախ մտածում եմ իմ ապագայի մասին և հարցնում ինքս ինձ. ո՞րտեղ ես կլինեի, եթե ոչ Ֆլորենցիայում: Ներկա պահին ես այս քաղաքի մի մասնիկն եմ: Եթե ես լինեի "Ֆիորենտինայի" նախագահը, ապա, անկասկած, ինձ և Սինիշե Միխայլովիչին նոր պայմանագիր կառաջարկեի: Անկասակած, մեր գլխավոր մարզիչը պետք է ևս մեկ հնարավորություն ստանա: Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն": Բացի դրանից, ռումինացի հարձակվողը, պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե մի՞թե նա, ինչպես և Զլաթան Իբարահիմովիչը, համարում է իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նա դրական պատասխան է տվել. "Այո, ես էլ եմ այդպես մտածում, քանի որ համարում են ինքս ինձ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը":
| |
|
Total comments: 0 | |