Home » 2012 » Օգոստոս » 14 » Մրցավարները ներողություն են խնդրել "Գանձասարից" և այդ թիմի երկրպագուներից
16:23
Մրցավարները ներողություն են խնդրել "Գանձասարից" և այդ թիմի երկրպագուներից

 Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի "Փյունիկ"-"Գանձասար" հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա և, բնականաբար, առաջացրել "Գանձասարի" ու նայդ թիմի երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը և մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են "Գանձասարին" ու թիմի երկրպագուներին, որում մասնավորապես ասված է. "Լինելով "Փյունիկ"-"Գանձասար" խաղի մրցավար` խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին "Գանձասարի" դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ, որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը: Քանի որ ես հանդիսանում եմ "Փյունիկ"-"Գանձասար" խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայցում եմ "Գանձասար" ակումբի ղեկավարների, անդամների, ֆուտբոլիստների, թիմի երկրպագուների ներողամտությունը":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 365 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0