Home » 2011 » Ապրիլ » 13 » Մխիթարյան. "Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մակարդակ է"
15:57
Մխիթարյան. "Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մակարդակ է"
Ուկրաինական Դոնեցկի "Շախտյորի" հայազգի խաղացող Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի լրագրողների հարցերին երեկ տեղի ունեցած "Բարսելոնայի" հետ պարտված խաղից հետո:

-Մենք ցանկանում էինք հաղթել և ուրախացնել մեր երկրպագուներին` չնայած, որ արտագնա հանդիպմանը պարտվել էինք 5-1 հաշվով: Նման խաղեր հազվադեպ են լինում, և մենք փորձում ենք անել ամեն հնարավորը նրանց ուրախացնելու համար: Ցավոք, այս հանդիպմանը դա անել մեզ չհաջողվեց, թեև բոլորս ձգտում էինք հաջողության հասնել:  Առաջին խաղակեսի ավարտին գոլ բաց թողեցինք և այդուհետև չկարողացանք շտկել իրավիճակը: 

-Ինչպիսի՞ հոգեբանական վիճակում է գտնվում այժմ "Շախտյորը" նման հանդիպումներից հետո: 

-Հաջորդ անգամ պետք է ավելի սառնասրտորեն մոտենանք խաղին և նոր եզրակացություններ անենք: Մեր թիմը երիտասարդ է, մենք կարող ենք շտկել մեր խաղը, որովհետև բոլորը ցանկանում են սովորել և ավելիին հասնել:

-"Շախտյորն" ավարտեց իր ելույթները "Չեմպիոնների լիգայում": Ի՞նչ կասեք մրցաշարի արդունքների մասին: Ի՞նչ դաս քաղեցիք այս ամենից: 

-Ինքս ինձ համար բացահայտեցի, որ սա բոլորովին այլ մակարդակ է, որը չի կարելի համեմատել Ուկրաինայի առաջնության հետ: Այստեղ խաղում են ամենաուժեղ թիմերը, և մնում են միայն նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն և ավելի ուժեղ են մնացածից:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0