Home » 2011»Սեպտեմբեր»16 » Մխիթարյանն արեն հրավեր է ստացել ազգային ընտրանուց
17:54
Մխիթարյանն արեն հրավեր է ստացել ազգային ընտրանուց
Ուկրաինայի ազգային առաջնության գործող չեմպիոն Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "հանքափորների" ՖԱ հասցեով ֆաքս է եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ խնդրանքով թույլ տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ֆաքսում նշվում է, որ Հենրիխը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից, որպեսզի օգնի իր ազգայինին ԵՎՐՈ 2012 մրցաշարի վճռորոշ հանդիպումներում. նախ հոկտեմբերի 7-ին Հայաստանը տանը Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում կընդունի Մակեդոնիայի ընտրանուն, իսկ նույն ամսի 11-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի ընտրանու դեմ: